«Մհեր-Լիլուս» ՍՊԸ–ն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«Տարօրինակ է, որ ժողովրդավարական երկրում պետական մարմինը զարմանք է արտահայտում, երբ քաղաքացու խոսքը հանրությանը հասանելի է դառնում մամուլի միջոցով: Վթարի հևտևանքով ցնդած սոդիումի մաքսային ձևակերպման մասին: Երբ այս վթարը տեղի ունեցավ, անմիջապես դիմեցինք բոլոր պատկան մարմիններին, նրանք արձանագրեցին դեպքը, սակայն աշխատակիցների դանդաղկոտության, ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, անտարբերության, որոշ դեպքերում նաև տգիտության պատճառով վնասված մեքենան երկար ժամանակ չէին թողնում, որ դուրս գա ՀՀ-ից: Այն ժամանակ, երբ պատկան մարմինները բարդացնում էին իրավիճակը, մենք դիմեցինք ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետին դիմելուց հետո հարցն անմիջապես լուծվեց: ՊԵԿ-ը շարունակեց անհիմն արդարացումները, ինչպես միշտ մեղքը բարդելով այլոց վրա: Անհրաժեշտության դեպքում նայեք այստեղ:

Հարց է առաջանում, եթե ամեն ինչ կարելի էր այդպես արագ լուծել, ինչու միայն վարչապետի միջամտությունից հետո կարգուկանոն հաստատվեց: Եթե նմանատիպ իրավիճակում հայտնվում է ՀՀ քաղաքացին և հարցը լուծվում է միայն վարչապետին և նախագահին դիմելուց հետո, ապա էլ ինչի համար են ձեռնարկատերերը հարկեր վճարում, որ աշխատավարձ տան ձեր կառույցին: Մենք ոչ մեկին հեղինակազրկելու կարիք չունենք, ՊԵԿ-ի հեղինակության մասին կարող եք հարցումներ կատարել և տեղեկանալ ձեր հարևաններից, ընկերներից, բարեկամներից, ովքեր զբաղվում են մարն ու միջին բիզնեսով: Մենք ընդամենը պաշտպանվում ենք օրենքի շրջանակներում: Շարունակաբար դատարանին դիմելը, հաշիվների վրա կալանք դնելը հղումներ են Ձեր կառույցի որոշ աշխատակիցների գործունեությունից: Ահաբեկման մասին Իսկ Դուք համոզված եք, որ Ձեր աշխատակիցները գործել են օրենքի սահմաններում, թե Ֆինանսների նախարար Գաբրիելյանից եք օրինակ վերցնում, երբ ԱԺ նիստում ուղղակիորեն փորձում էր պաշտպանել հարկային աշխատակիցների գործունեությունը, որոնք անօրինական են ճանաչվել դատարանի կողմից:

Պատգամավոր Է. Մարուքյանի և Ֆինանսների նախարար Գաբրիելյանի հարց ու պատասխանին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ձեր տրամաբանությունը, թե իբր ճնշումների նկատմամբ մեր պաշտպանական ռեակցիան ուղղորդված է, առնվազն ծիծաղելի է: Մենք առաջնահերթ այս հարցով դիմել ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Երկրում դժգոհության ծիլերի ցանողը հենց Ձեր կառույցի որոշ ներկայացուցիչներն են, որոնց խուլ պետք է լինել, որ չլսել: Կարծիք է ձևավորվում, որ Ձեր կառույցի ներկայացուցիչներն ուղղորդված են և օգտագործվում են որոշ ուժերի կողմից երկրում դժգոհություններ առաջացնելու համար: ՄՀԵՐ-ԼԻԼՈՒՍ ՍՊԸ-ն աշխատում է Լոռու և Շիրակի սոցիալապես անապահով մարզերում, որի շնորհիվ բազմաթիվ հայորդիներ չեն արտագաղթում: Հուսով եմ, բոլոր հարցերը արդարացիորեն կլուծվեն և այս, թեկուզև տհաճ միջադեպերը կհարթվեն և որոշակիորեն կնպաստեն գործարար և ՊԵԿ համագործակցությանը»։