Արտակ Զաքարյանը գրում է․
«Կեղծիք և խաբեություն է Հ1-ի եթերում Էդմոնի հայտարարությունը' իբրև թե Իտալիայում պատվիրած զինվորական մոդուլային կացարանների մասին: Ոչինչ էլ չեն արել ու չեն կարողանալու անելու: Երեկ սրանց տեղեկատվական խորհրդատուները, վախենալով բարձրացող դժգոհության ալիքից, ամենայն հավանականությամբ խորհուրդ են տվել ինչ-որ մեկի միջոցով նման կեղծ հայտարարություններ տարածել' կրքերը հանդարտեցնելու համար: Սրանք էլ, ինչպես տեսանք, այդ սուտը տարածել են Էդմոնի միջոցով»: