Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող Գագիկ Բարսեղյանը:
Գագիկն ընտանիքի հետ տարիներ առաջ տեղափոխվել էր Գերմանիա: Նա ծնունդով Կոտայքին մարզի Գառնի համայնքից էր:
Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Գագիկը մեկ տարի առաջ Գերմանիայից վերադարձել էր Հայաստան ծառայելու համար:
«Հայրն այսօր գիշեր կամ վաղն առավոտյան կլինի Հայաստանում, մայրը դեռ չի կարողանում վերադառնալ: Գագիկը շատ խելացի, դաստիարակված տղա էր: Ուսուցիչներն ասում են, որ միշտ աչքի էր ընկնում բարձր գնահատականներով եւ լավ պահվածքով»,- նշեց Պողոսյանըը:
Գագիկն ընտանիքի ավագ զավակն էր: Ուներ իրենից փոքր քույր եւ մեկ տարեկան եղբայր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։