Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա այս մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝

- Ինչո՞ւ չեք բացում սահմանը:

- Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։

-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը», - գրել է Փայլանը: