Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Քրիստինա Ա․ Քվինի երդմնակալությունը դեսպանի պաշտոնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի ներկայությամբ։ Շնորհավորում ենք դեսպան Քվինին»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

2022 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Քրիստինա Քվինի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, ում թեկնածությունն էլ Սենատը հաստատել էր ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: