Lragir.am-ի տեղեկություններով, օրերս Հայաստանի մարզպետներին ու համայնքների ղեկավարներին հանձնարարվել է ակտիվ աշխատել Երեւանի ավագանու ընտրություններին: Մասնավորապես, մարզերի պետական կառույցներում աշխատողներին հանձնարարվել է աշխատել Երեւանում իրենց բարեկամների ու մերձավորների հետ, որպեսզի իրենց ձայնը տան ՀՀԿ-ին: