ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Համբարձում Մաթևոսյանին վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով' Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանն ազատվել էր փոխվարչապետի պաշտոնից: