Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումով քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: 

 

 

Վարկած կար, որ վարչապետի այս քայլը պայմանավորված է եղել ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր համագործակցությամբ, որի շրջանակում կառավարությունում որոշ պորտֆելներ տրամադրվելու են ՀՅ Դաշնակցությանը:

 

 

Սակայն, ԼՈւՐԵՐ.com-ը ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Նարեկ Սարգսյանի 2016 թվականի փետրվարի 18-ի N 05-Ա/1 հրամանով, Ռուզան Ալավերդյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական: