«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը անբարեխիղճ վերաբերմունք է ցուցաբերում․ մոտավորապես 200-ից 250 հազար դրամի փոխարեն տուժողին պատրաստվում է փոխհատուցել ընդամենը 13․400 դրամ։
Բանն այն է, որ 07 AP 070 պետհամարանիշի Lexus ավտոմեքենայի վարորդը, որն իր մեքենան «Կասկո» ապահովագրություն է արել «Նաիրի Ինշուրանս»-ում, ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնել է, որ սույն թվականի փետրվարի 6-ին ունեցել է ինքնավթար, որի հետևանքով վնասել է մեքենայի աջ կողմի երկու դուռը և ետևի անվաթևը (Крыло), այնուհետև, դիմելով «Նաիրի Ինշուրանս», ընկերության կողմից որպես փոխհատուցում ստացել է գրոշներ՝ 13, 400 դրամ։
Ստացվում է՝ ընկերությունը անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորում իր հաճախորդների հանդեպ․ մասնավորապես այս դեպքում՝ մոտավորապես 20 անգամ պակաս է գնահատել վնասը: Հարց է առաջանում, թե ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել ընկերության փորձագետը նման աբսուրդ և անհամատեղելի գնահատման համար, քանի որ, ըստ տարբեր մասնագետների և փորձագետների՝ իրականում նոր մեքենայի վերանորոգման գումարը կազմում է 200-ից 250 հազար դրամ, քանի որ վնասվել է 3 դետալ, իսկ մեկ դետալը ներկելը, լաքապատելը և հարթեցնելը արժե մոտավորապես 70․000-ից 80․000 դրամ։
«Նաիրի Ինշուրանս» ընկերությունը պետք է վերանայի փոխհատուցման չափն ու առաջարկի խելամիտ տարբերակ։
Լուսանկարները՝ ստորև։