ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Լենո Հարությունյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Սյունիքի մարզ, գ. Շինուհայր): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

- արտադրական շինության նախագծումը, դրա կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների ներթափանցումը, կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը,

- հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

- արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում չի իրականացվել,

- սննդամթերքի պատրաստման ընթացքում օգտագործվող պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվել թույլատրելի պայմաններում,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սակայն արտադրական տարածքում պահվել է անձնական և արտադրական հագուստ, չեն եղել լվացարաններ,

- անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննությունների:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: