«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետում հրազենային վնասվածքներով տղամարդու դի է հայտնաբերվել։ Ոստիկանությունը ահազանգը ստացել է երեկ' Ժամը 18:30-ի սահմաններում, հայտնում է shamshyan .com-ը։
Պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային 6 վնասվածք, այդ թվում՝ գլխի և որովայնի հատվածում: