ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 49-ամյա Ս.Ազիզյանի մահվան դեպքի առթիվ։

 

 

2015 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16:50-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևան քաղաքի Ձորափի 40 շենքի 2-րդ մուտք, որտեղ գտել է տղամարդու դի:

 

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Երևան քաղաքի Ձորափի 40-րդ շենքի 5-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է 49-ամյա Ս.Ազիզյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 

 

Արտաքին զննությամբ դիակի գլխի շրջանում առկա է եղել հրազենային վնասվածք, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի 9 մմ տրամաչափի ատրճանակ: Ս.Ազիզյանի տաբատի գրպանից հայտնաբերվել է նաև 9մմ տրամաչափի 15 փամփուշտ:

 

 

Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքը տղամարդը պատճառել է ինքն իրեն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

 

 

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Ս.Ազիզյանի մահվան հանգամանքները:

 

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ: