Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ, իսկ առանձին ճակատագրական հարցերով անգամ խորհրդարանն է զրկված այդպիսի հարցերով օրենքներ ընդունելու իրավասությունից (տարածքների փոփոխությունը, վերպետական միջազգային կազմակերպությանը միանալը կամ դուրս գալը): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Ըստ այդմ էլ Սահմանադրությամբ ներդրվել են անվտանգության այնպիսի «բարձիկներ», ինչպիսիք են՝ նշված հարցերով ստորագրված միջազգային պայմանագրերի պարտադիր վավերացման, ինչպես նաև հանրաքվեի ինստիտուտները:

Եվ այս դիրքորոշումը բնորոշ լինելով յուրաքանչյուր, անգամ ժողովրդավարության հիրավի կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներին, հենվել է այն իրողության վրա, որ արտաքին ուժերի համար անհամեմատ ավելի դյուրին է ստանալ ակնկալվող միանձնյա որոշումը, քան դրան հասնել բարդ, բայց տվյալ երկրի համար հուսալի ընթացակարգերով: Եվ փորձը հենց դա է միանշանակ ապացուցել:

Այսպես, ԵՄ բոլոր պետությունների ղեկավարները և պետության գլուխները անվերապահորեն ստորագրել էին ԵՄ Սահմանադրության օգտին, մինչդեռ՝ հանրաքվեներով այդ փաստաթղթի օգտին քվեարկեց ընդամենը 2-3 տոկոսը, ինչի արդյունքում նախաձեռնողները միառժամանակ «մոռացան» իրենց գլոբալ կառավարման այդ հնարքի մասին: Մեկ այլ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Վարչապետը հայտարարել էր, որ իր երկրի ժողովուրդը երբք չի քվեարկի ԵՄ-ից դուրս գալու օգտին, հակառակ պարագայում ինքը հրաժարական կտա, այնուհետև՝ քվեարկության արդյունքներով իր խոսքի տերը եղավ և հրաժարական տվեց:

Հ.Գ. Մեր Երկրի համար այս ճակատագրական փուլում սա առաջնահերթ խնդիր է ....»,- գրել է Դանիելյանը։