«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Երևանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ մայիսի 9-ի կապակցությամբ․

 

Ամեն տարի Հայրենական Մեծ Պատերազմի մասին հիշողություններն անցնում են պատմության գիրկը, տոնական շարասյուներում, տրիբունաներում ավելի ու ավելի քիչ վետերաններ են լինում։ Բայց յուրաքանչյուր ընտանիք ունի իր Հերոսները: Նրանք մեր հայրերն են, պապերն ու տատիկները՝ բոլոր նրանք, ովքեր հաղթեցին ֆաշիզմին Հայրենական Մեծ Պատերազմում։ Շատերն անցան ամբողջ պատերազմի միջով, շատերն էլ զոհվեցին առաջին օրերին, ինչ-որ մեկը ավելի շատ շքանշաններ ունի, ինչ-որ մեկը՝ ավելի քիչ: Բայց պատերազմից խոցված տարիների հիշողությունը պահվում է յուրաքանչյուր ընտանիքում, հարազատների ու ընկերների պատմություններում, ռազմաճակատից եկած նամակներում և տանը պահվող պատերազմի լուսանկարներում:

 

Եվ հիմա մեր պարտքն է կանխել ծայրահեղական շարժման աճը մեր երկրների տարածքում։ Մեր երեխաները չպետք է ժամանակակից աշխարհում տեսնեն նացիզմի դրսևորումներ:

 

Ժողովուրդների համախմբումն ու անցյալի հիշողությունն է, որ կօգնի ստեղծել պայծառ ու ապահով ապագա։ Այսօր աշխարհի շատ երկրներում տեղի են ունենում Միջազգային Անմահ Գնդի երթեր։ Մարդիկ միավորվում են՝ հիշելու նրանց, ում շնորհիվ մենք կարող ենք ապրել, սիրել և ուրախանալ։ Ում շնորհիվ մեր երկինքը հանգիստ է, իսկ մեր երեխաները՝ երջանիկ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ