Պետքարտուղար Անտոնի Բլինկենն այսօր զրուցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպ-ի կայքը։
Պետքարտուղար Բլինկենը և նախագահ Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինային, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ «Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,-ասվում է հաղորդագրության մեջ։