Նոր Մոսկվայում հայտնաբերվել է Յուգրայից պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Պատգամավորի մարմինը հայտնաբերվել է Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում։ Տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ տանը հայտնաբերվել է նաև պատգամավորի կինը՝ դանակի հարվածի հետքերով։ Նա հոսպիտալացվել է։ «Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել դեպքի վայրում հսկողություն իրականացնող աշխատողը»,- եզրափակել է զրուցակիցը։