Գյուղատնտես Հարություն Մնացականյանն ահազագում է, որ վարակված տնկիները լուրջ խնդիր են դարձել գյուղատնտեսության համար:
Նա Facebook-ի իր էջում գրել է. «Գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են մեզ սպասվում։ Քանի որ մեր համապատասխան կառույցները, կարելի է ասել, ոչինչ չեն անում վերջին տարիներին չափազանց մեծ թվով հիվանդ տնկիներ են ներկրվել մեր երկիր, որոնք սկսել են դառնալ վարակի աղբյուր ու լուրջ փորձանք մեր՝ առանց այն էլ երերուն գյուղատնտեսության գլխին։