Անցյալ ամիս ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հովանավորմամբ Հայաստանից 2 կին դատավոր մասնակցեցին Կին դատավորների միջազգային ասոցիացիայի 16-րդ համաժողովին, որը տեղի ունեցավ Մարոկկոյում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Մասնակցում էին ավելի քան 1000 կին դատավոր 70-ից ավել երկրներից։ Համաժողովի շրջանակում քննության առնվեցին կին դատավորների առաջ ծառացած մարտահրավերներն ու նրանց համար առկա հնարավորությունները։