Վերջերս Եվգենի Պրիգոժինն չափազանց շատ էր հայտնվում մեդիա տիրույթում, և նա, ըստ օգտատերերի, հարմար չէր պատերազմի խոսնակի դերին։ Պրիգոժինը չէլր կարող լինել ժամանակակից Յուրի Լևիտանը («Խորհրդային տեղեկատվական բյուրոյի ձայնը»), նաև այն պատճառով, որ իր ելույթներում նա առաջին հերթին քննադատում էր ռուսական ռազմական հրամանատարությանը։ Գրաքննության, «կեղծ» ու «բանակը վարկաբեկելու» հազարավոր դատավարությունների ֆոնին անհատի խոսքի անզուսպ ազատությունը դառնում է համարձակ ենթադրությունների ու դավադրության տեսությունների առիթ։ Արևմտյան և ուկրաինացի դիտորդներին թվում էր, թե նա հենց այն գործիչն է, որը «աղմուկ» կբերի Ռուսաստանին ու կմոտեցնի պուտինյան ռեժիմի փլուզումը։

«Կրակել պետք է դիպուկ, աշխատել պետք է հստակ։ Ավելացնելու ոչինչ չկա»,-մի առիթով ասել էր Պրիգոժինը։