Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Telegram-ի իր ալիքում ասել է, որ ներկայումս մայրաքաղաքում բարդ իրավիճակ է ստեղծվում, ուստի որոշել է երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ը, ոչ աշխատանքային օր հայտարարել, հաղորդում է Gazeta.ru–ն։
«Հարգելի քաղաքացիներ, Մոսկվայում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ։ Իրավիճակը բարդ է։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար ես օպերատիվ շտաբի շրջանակներում որոշել եմ երկուշաբթին ոչ աշխատանքային օր հայտարարել»,- գրել է Սոբյանինը։
Բացառություն են լինելու իշխանություններն ու ձեռնարկությունները, ռազմարդյունաբերական համալիրը և քաղաքային ծառայությունները։
Նա նաև կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ Մոսկվայի տարածքում երթևեկելուց և նշել, որ որոշ թաղամասերում և որոշ ճանապարհների երթևեկությունը կարող է արգելափակվել։