Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մոսկվայի իշխանությունները հուլիսի 16-ին սուգ են հայտարարել՝ մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

 

«Վաղը Մոսկվայում սուգ է հայտարարվում»,- լրագրողներին հայտնել է Սոբյանինը:

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատսկո-Պոկրովսկայա գծում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվածների թիբը հասել է 20-ի:

 

Նա ճշտել է, որ վեր բարձրացված յոթ զոհվածներից չորսը տղամարդ են և երեքը՝ կին: Շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները: