Այսօր՝ ապրիլի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Մկրտիչ Թովմասյանը, վարելով «Nissan Tida» մակնիշի՝ Լ 2054 համարանիշի ավտոմեքենան, Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 16-ամյա Անի Մարգարյանին և դարձյալ 16-ամյա Էմմա Տիգրանյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը նաև հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները սովորում են «Իմաստուն» վարժարանի 11-րդ դասարանում:

Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: