Shamshyan.com-ի տեղեկություններով հուլիսի 8-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ծառայողները հաշված օրերի ընթացքում իրականացնում են հատուկ օպերացիա, որի շրջանակում ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մի քանի անձանց:
Հուլիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ իրենց մոտ է ընդունվել «կրծքավանդակի, որովայնի շրջանի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Ոստիկանները տեղում պարզել են, որ վիրավորը Դիլիջան քաղաքի բնակիչ 23-ամյա Ալբերտ Հարությունյանն է:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մարզի ոստիկաները պարզել են դեպքի հանգամանքները: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր օր.- ի 44-155 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:
Երեկ արդեն, Տավուշի մարզի ոստիկանների ստացած օպերատիվ տվյալներով իրականացրել են կասկածյալներին հայտնաբերելու օպերացիան ու Դիլիջանի ոստիկանություն են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արմեն Ս.-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սամվել Գ.-ին, 21-ամյա Աշոտ Խ.-ին, 22-ամյա Նվեր Ղ.-ին, 22-ամյա Կարեն Վ.-ին, 21-ամյա Արսեն Ս.-ին, 21-ամյա Լևիկ Պ.-ին և Ռուսաստանի Դաշնությունում հաշվառված 18-ամյա Արտեմ Մ.-ին:
Պարզվել է նաև, որ հուլիսի 6-ին, Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում գտնվող «Թեհմինե Հախվերդյան» ԱՁ հյուրատանը Կարեն Վարդանյանի ծննդյան տարեդարձը նշելիս համար երաժշտության ձայնի բարձրացման հետ կապված վիճաբանել են Ալբերտ Հ.-ն ու Տավուշի մարզի բնակիչ 14-ամյա Սեյրան Ղ.-ն, որի ընթացքում էլ Արմեն Ս.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա. Հարությունյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մասնակիցների հիմնական մասին ոստիկանները հայտնաբերել են: Ձեռանարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: