Խորհրդարանն այսօր քննարկում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագիծը, որը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք չեն մասնակցելու «ապօրինի քննարկումներին»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե քննարկումը չի կարող լինել ապօրինի։