Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի՝ Հայաստանում իր լիազորությունները ավարտող տնօրեն Պաոլո Սպանտիգատիի, ԱԶԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտի և ԱԶԲ-ի այլ ներկայացուցիչների հետ հուլիսի 18-20-ն այցելել է Սյունիքի մարզ։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են նոր կառուցվելիք Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ ճանապարհների ծրագրին։ Հանդիպել են նաև ազդակիր համայնքների ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրերի հետ կապված հարցեր։