ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 26-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովին, բանկի ներկայացուցիչներին և Հակաճգնաժամային հիմնադրամի
նախագծային թիմի ղեկավար Ալեքսեյ Չերեկաևին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ տրանշ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի նախագիծը:

 

 

Ըստ նախագծի' Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին կտրամադրվի 150 մլն դոլարի վարկ' «Հյուսիս-հարավ» ծրագրի շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5քմ
երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցելու նպատակով:

 

 

Քննարկվել են նաև Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորման հնարավորությունները այլ ծրագրերում ևս:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել համաձայնագիրը հաստատելուց հետո սկսել նշված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները: