«Այդ բանգավառում հազար տեսակի պրոբլեմներ կան, որոնք աստճանաբար լուծվելու են»,- «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխատանքների վերաբերյալ այսօր լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
«Այս պահին ֆինանսներ ունենք. ստացված համաձայնագրից հետո 500 միլիոնից ընդամենը 222 միլիոնն ենք ծախսել։ Խնդիրն օտարումների հետ է կապված, որը ժամանակ է տանում մեզնից։ Կան հատվածներ, որոնց նախագծերը դեռևս չկան։ Այնպես որ՝ այլ խնդիր չկա. խնդիրը դրանով է պայամանավորված»,-ասաց Հակոբյանը։
Նա նկատեց, որ ողջ ճանապարհին հայտնաբերվել են թերություններ, սակայն ներկայում թերությունները վերացվում են։