«Հյուսիս-հարավ» մայրուղու 10-15 տոկոսն արդեն կառուցվել է: Այդ մասին մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը' պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին: «Սկիզբը կարևորը դրվեց, հիմա այդ աշխատանքներն ընթանում են, և արագ-արագ մենք կհասցնենք ավարտին»,- նշեց Բեգլարյանը՝ հավելելով, որ արդ են սկսվել են բետոնացման աշխատանքները: Նախարարն անդրադարձավ ճանապարհի որակի հետ կապված որոշ դժգոհությունների: «Եթե այսօր ճանապարհը չի շահագործվում, ինչպե՞ս կարող են լինել դժգոհություններ»,- նկատեց Բեգլարյանը՝ հավելելով, որ որակի խնդիրներ անցյալ տարի եղել են, սակայն այժմ որակի հարցում 90 տոկոսով ամեն ինչ կարգին է:

 

Նախարարը հայտնեց, որ շուտով պետք է դրսից հատուկ մեքենա բերվի, որը աշխատանքների վերջում հավասարեցնում է ճանապարհը և այդ աշխատանքները կսկսվեն ամենաուշը 10 օրից: Նախարարը լրագրողներին առաջարկեց գալ և տեղում ստուգել ճանապարհի որակը:

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կկազմի 556 կմ, որի իրականացման ժամկետը մինչև 2017թվականն է: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կապահովի Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ: Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյո ւսիս' (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը կմիանա վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հ ատման վայրում: