168.am «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման համար Թալին, Ուջան, Աղձք և մի շարք այլ համայնքների մոտ 160 սեփականատերերի պատկանող տարածքների հանդեպ կճանաչվի բացառիկ' գերակա հանրային շահ: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում:
Սեփականության oտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը 2013 թ-ի դեկտեմբերի 30-նն է: Որոշման ընդունումից հետո «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը 7-oրյա ժամկետում պետք է ծանուցի oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց: