ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել և հաստատվել են «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ 1» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի «Նոր Շիրակ» ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու վերակառուցման (լայնացման) շինարարական աշխատանքների մրցույթի արդյունքները: