Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Եր ևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենները վարչապետին մանրամասներ են ներկայացրել այդ երկու ներդրումային ծրագրերի տրանշերի նկարագրության և իրականացման ժամկետների, ֆինանսավորման գործընթացների, մինչ օրս կատարված շինարարական աշխատանքների, օգտագործված միջոցների և ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

 

Հովիկ Աբրահամյանը կարևորել է աշխատանքների ավելի արդյունավետ պլանավորումը և հետագա անելիքները քննարկելու նպատակով համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ու ԾԻԳ-երի տնօրեններին: