Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ խորապես ափսոսանք է պատճառում, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, գրում է Sputnik-ը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում Եվրամիության աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։ Սակայն Բորելի հայտարարությունն ափսոսանք է առաջացնում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։