«Հրապարակ» թերթը գրում է.
«Ադրբեջանի ՊՆ-ն ծանր է տարել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Նյու Յորքում հնչեցրած հայտարարությունը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձեւով։ Ըստ Բաքվի, այս հայտարարությունը նպատակ ունի կոծկել հայկական բանակում տիրող վատ վիճակը եւ ԱՄՆ հայ համայնքից բանակի համար «հավելյալ» գումարներ կորզել։ Փոխարենը Տոնոյանի հայտարարությունը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես կազատեի նրան պաշտոնից։ Ինչ է նա ասել, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարն այլ բան մտածի, նա պետք է պաշտպանության նախարար չաշխատի, սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում