«Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեցին. սա հարց է, որտեղ նրանք անկեղծ չեն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
«Նախագահական ընտրություններին հայտարարեցին, որ ընտրությունները քաղաքական չեն, մրցակցություն չկա, բայց քաղաքապետի ընտրությունները, փաստորեն պարզվում է քաղաքական են»,-ասաց Հակոբյանը։
Վերջինիս խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս մաս չէր կազմում իշխանության սցենարին, ինչպես որոշ ընդդիմադիր գործիչներ, և մաս չէր կազմում նաև ընդդիմության սցենարին:
«Այս առումով Հովհաննիսյանն անկառավարելի էր, որովհետև մաս չէր կազմում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության սցենարներին»,- ասաց Հակոբյանը: