«Այս իրադարձությունների մասին հայ բնակչությունը զգուշացվել է SMS-ների միջոցով»,- մեկնաբանելով Արցախում Բաքվի ռազմական ագրեսիվ գործողությունները՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մենք խնդրել ենք հայ բնակչությանը հեռու մնալ ռազմական օբյեկտներից»,-ասել է Հաջիևը՝ հավելելով, որ Արցախում իրականացվում են «հակաահաբեկչական գործողություններ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքուն հայտարարել է՝ ռուս խաղաղապահները տեղյակ են իրենց՝ Արցախում իրականացվող ագրեսիայի մասին։