Քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.«Այսօր Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։
Առաջին հայացքից սա թվում է սովորական աշխատանքային գործընթաց, սակայն հաշվի առնելով հատկապես երեկվա Միշել-Ալիև հեռախոսազրույցի հատկապես բովանդակային մեխը (ՀՀ 8 գյուղերի մասին, որոնցից առնվազն Ոսկեպարը գտնվում է հայ-վրացական միջպետական ճանապարհին մոտ), ակնհայտ է դառնում, որ Ալիևը փորձում է ստանալ տարածաշրջանային կոնսենսուս և փորձ է անելու նաև Վրաստանին ինչ որ խաղերի մեջ ներքաշել կամ առնվազն ստանալ Վրաստանի լոյալությունը։Դե բնականաբար Վրաստանում ՀՀ ներկայացուցիչները ոչինչ չեն անի, ու մեծ հաշվով իրենց ոչ էլ հետաքրքիր է հանդիպման խորքային նպատակներն ու հետեւանքները։ Իսկ ՀՀ արտաքին հետախուզությունը «հաստատ» արդեն «թույն» զեկույցներ է ուղարկել Հայաստանի գերագույն գլխավոր «ֆելդմարշալին»:
Իսկ ցավը այն է, որ Հայաստանը կանգնեցնելու են կատարված փաստի առաջ»,-գրել է Պողոսյանը։