հայրենակիցներին փախստականի կարգավիճակ տրվեց։ ՀՀ իշխանությունների այս քայլը երկակի տրամադրություններ է առաջացրել արցախցիների շրջանում։
Մի մասն անհամբեր սպասում էր նման որոշման, քանի որ հույս չեն կապում Հայաստանի իշխանությունների հետ, իսկ այդ կարգավիճակն իրենց հնարավորություն կտա՝ ցանկացած երկրում քաղաքական ապաստանի համար դիմել:
Իսկ մյուսների՝ Արցախի ապագայի հանդեպ հույսները չկորցրածների մոտ հուսահատական տրամադրություններ են առաջացել. նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Արցախի կարգավիճակի, տեղահանվածներին իրենց հայրենիք վերադարձնելու հարցերով առաջիկայում զբաղվել, փոխարենը փորձում է ազատվել գլխացավանքից եւ տալով նման կարգավիճակ՝ հույս ունի մոտ ապագայում Հայաստանն «ազատագրված» տեսնել արցախցիներից, որոնք այդ կարգավիճակով կհանգրվանեն այլ երկրներում: Իսկ «չկա մարդ՝ չկա նաեւ խնդիր»: