Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին: Այս մասին գրում է ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը։
«Ցավոք Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում են մոռացության մատնել և փակել մեր ժողովրդի հաղթական էջերից մեկը՝ Արցախի հիմնահարցը: Մենք ՝ երիտասարդներս, ոչ մի կերպ չենք պատրաստվում մոռացության մատնել այն:
Ս.թ. նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցել երիտասարդական լուռ երթ՝ վերահաստատալով հայկական Արցախի դեմ գործի դրված անարդար ու անմարդկային ծրագրերի դեմ մեր արդար բողոքը:
Մենք համարում ենք, որ մեր հայրենիքի մի հատվածը հանձնվել է՝ միջազգային բոլոր նորմերի և սկզբունքների անմարդկային ոտնահարումներով, իրենց պատմական հայրենիքից բռնի տեղահանումներով ու էթնիկ զտումներով: Աշխարհը պետք է իմանա, որ Արցախյան էջը չի կարող և չի կարելի փակված համարել: Այդ հարցում մեր առաջին պահանջը Հայաստանի իշխանություններին է ուղղված:
Նոյեմբերի 9-ին ժամը 15:00, երիտասարդներին հրավիրում ենք Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի ՀՀ ԱԺ իրականացվող երթին»: