Ալիևը կարգադրել է օկուպացված Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար, լուծել համալսարանին հողատարածքով, ուսումնական մասնաշենքով և հանրակացարանով, մարզահրապարակով և այլ ենթակառուցվածքներով ապահովելու հարցերը։
«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ», - ասվում է Ալիևի հրամանագրում։