Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի պահեստազորի զինծառայող գերեվարված Գագիկ Ոսկանյանի գործով նիստը։ Այն սակայն հետաձգվել է մինչև դեկտեմբերի 11-ը, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Դատավորը բացատրել է նրա իրավունքները, այն է՝ Ոսկանյանին տրամադրվում է փաստաբան և թարգմանիչ պետական միջոցների հաշվին։
Գագիկ Ոսկանյանը օգոստոսին հայտնվել է ադրբեջանական կողմում և ձերբակալվել։ Նրան ապօրինաբար մեղադրում են «ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանը հատելու մեջ»։
Օգոստոսի 16-ի առավոտյան հայտնի դարձավ, որ պահեստազորի զինծառայողն առանց թույլտվության լքել է մարտական դիրքը։ Ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական զինված ուժերին «դիվերսիոն գործողությունների» մեջ։