Ադրբեջանում այս պահին պահվում է հաստատված 23 հայ գերի, սակայն 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ կան փաստական տվյալներ:
«Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված 23 հայրենակիցներ են պահվում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի արդյունքում գերեվարված անձինք են: 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»,-ասել է Քյարամյանը:
Նա նշել է, որ 22-ի վերաբերյալ կան նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է: