Ռուսաստանի հաղթանակը կախված չէ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կամ Արևմուտքում որևէ մեկի թույլտվությունից։ Ռուսաստանի Դաշնությունն ունի ուժ և կարողություններ՝ իրականացնելու այն ամենը, ինչ հայտարարել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Իր Telegram ալիքում դիվանագետը ուշադրություն է հրավիրել Ֆրանսիայի ղեկավարի հայտարարության վրա. «Ռուսաստանին հաղթել՝ նշանակում է ռիսկի ենթարկվել, որ միջազգային կարգի սահմանված կանոններն այլևս չեն հարգվի»:

«Եթե Մակրոնն ունի նշված «կանոնների» պատճենը, խնդրում եմ տարածել։ Ինչ վերաբերում է հաղթանակին, դա կախված չէ Մակրոնի կամ որևէ մեկի թույլտվությունից։ Ռուսաստանը կանի այն, ինչ հայտարարել է»,- գրել է Զախարովան։

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը հաղթի, Եվրոպայի և ՌԴ-ի բոլոր հարևանների անվտանգությունը կասկածի տակ է դրվելու։