«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի նախագահի կամ այլ պաշտոնյաների յուրաքանչյուր հարցազրույց Հայաստանի իշխանությունների հետ շանտաժի լեզվով խոսելու դասական օրինակ է, իշխանություն, որն այս պայմաններում շարունակում է «խաղաղության» ու «կայունության» մասին ելույթներ ունենալ թե՛ միջազգային, թե՛ տեղական հարթակներում: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը, անդրադառնալով Ալիևի վերջին հարցազրույցին, մի քանի կարևոր շեշտադրումներ է անում:
«Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն ասում է. «Մեր հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքի մակերեսը կազմել է գրեթե 100 հազար քառակուսի կիլոմետր»: Սա ակնհայտ սուտ է և կեղծիք, որովհետև Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել: Ազգերի լիգայի հինգերորդ կոմիտեն մերժել է՝ նշելով հետևյալը. «Իր հարևան սահմանակից պետությունների հետ Ադրբեջանի ունեցած տարածքային խնդիրները, վեճերը հաշվի առնելով՝ Ադրբեջանի անդամակցությունը Ազգերի լիգային այս պահին համարում ենք ոչ նպատակահարմար»: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, որի իրավահաջորդը ներկայիս Ադրբեջանն է, վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից՝ այդպես էլ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Բայց այսօր Իլհամը խոսում է Ադրբեջանի 100 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին: Այստեղից բխեցնում եմ, որ Իլհամը սկսել է Հայաստանի նկատմամբ ներկայացնել 14 հազար քառակուսի կիլոմետրի չափով տարածքային նոր պահանջ, Ադրբեջանի այսօրվա տարածքը 86,6 քառակուսի կիլոմետր է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Անդրադառնում է Ալիևի մյուս դիտարկմանը, մեջբերում է վերջինիս խոսքերը, որ Հայաստանի հետ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի համատեքստում «Հայաստանն առաջարկել է, որ դրանք իրականացնենք 1970-ական թթ. քարտեզների հիման վրա»: «Ալիևն ասում է. «Եթե անդրադառնանք քաղաքական պատճառներին, ապա պետք է որպես հենակետ ընդունենք կա՛մ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծման, կա՛մ խորհրդայնացման շրջանը»: Իմ գնահատականով, Ադրբեջանի պարագայում իրավական հիմք չկա ընդունելու ո՛չ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, ո՛չ Խորհրդային Ադրբեջանի շրջանների քարտեզները: Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը գոյություն է ունեցել 19181920 թթ.-ին, 1920 թ.-ի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվել են խորհրդային կարգեր: Առաջին՝ հռչակված սահմաններ չունեցող և միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից:
Երկրորդ՝ խորհրդային շրջանի մասին խոսելով՝ պետք է ընդգծել հետևյալը՝ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով, թե՛ սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918 թ. մայիսի 28-ից մինչև 1920 թ.-ի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության շրջանում գոյություն ունեցած քարտեզների օգտագործմանը, դա ևս հնարավոր չէ, քանզի այն չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ»,-նշում է մեր զրուցակիցը:
Այս պարագայում հարց կարող է առաջանալ՝ եթե հնարավոր չէ օգտագործել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության և Խորհրդային Ադրբեջանի շրջանների քարտեզները՝ Ադրբեջանի վերաբերմամբ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցի համատեքստում, ապա ինչպե՞ս կարելի է հարցը լուծել: «Փարիզում խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանների սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովը 1920 թ. փետրվարի 24-ին հրապարակել է զեկույց, որտեղ նշել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմաններին, հանձնաժողովը գտնում է, որ այժմ գերադասելի է սպասել սահմանների հստակեցման վերաբերյալ համաձայնագրերի արդյունքներին, նկատի է առնվում, որ տվյալ պետությունները պետք է համաձայնագրեր ստորագրեին և հստակեցնեին սահմանները, որոնք երեք հանրապետությունները կարտացոլեն պայմանագրերում: Այն դեպքում, երբ տվյալ հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չգան որևէ համաձայնության, հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի արբիտրաժին, որը կստեղծի միացյալ հանձնաժողով՝ վերը նշված սահմանները տեղում որոշելու՝ որպես սկզբունք հաշվի առնելով ազգագրական տվյալները»: Այսօր Ազգերի լիգան գոյություն չունի, բայց ՄԱԿ-ը Ազգերի լիգայի իրավահաջորդն է: Հարցի լուծման մի տարբերակ կարող է լինել ՄԱԿ-ին դիմելը՝ առաջարկելով ստեղծել համապատասխան հանձնաժողով, որպեսզի ճշգրտվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները»,-ընդգծում է Հասան-Ջալալյանը:
Իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասում է. «Կարծում ենք, որ «Խաղաղության պայմանագիրը» պետք է ստորագրվի, և որքան շուտ, այնքան լավ: Իսկ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի»: «Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի կարգավորումը երկար է տևելու, Ադրբեջանը կարևորություն չի տալիս նշված հարցին, փոխարենը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթանը կենտրոնացել է «Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցի վրա և ձգտում է Հայաստանի հետ հասնել տվյալ փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանն առաջին անգամ գրավոր կերպով կընդունի Արցախի պատկանելությունը Ադրբեջանին»,ասում է մեր զրուցակիցը: Ալիևն իր հարցազրույցով փաստացի հօդս է ցնդեցնում Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Քաղաքագետն ընդգծում է՝ իր տպավորությամբ, Նիկոլ Փաշինյանն Իլհամի հետ օրիգինալ երևալու առումով մրցման մեջ է:
«Իլհամը շրջանառության մեջ է դրել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Տպավորություն ունեմ, որ Նիկոլն էլ մտածել, մտածել է և «Խաղաղության խաչմերուկ» արտահայտությունն է ստեղծել: Սա ի՞նչ անվանում է, ի՞նչ բովանդակություն ունի ընդհանրապես: Երբ ծանոթացել եմ դրա բովանդակությանը, ընդհանրապես լուրջ գաղափար չեմ համարել և եկել եմ այն եզրակացությանը, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամի հետ մրցման մեջ է իբրև թե նոր գաղափար շրջանառության մեջ դնելու առումով: Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել հայ ազգին և հայկական պետականությունը: Թե այդ երևույթին ի՞նչ անվանում կտան, սա հարցի մյուս կողմն է: Հաշվի եմ առնում թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի սուլթանների հակահայկական, ֆաշիստական հայտարարությունները: Օրինակ՝ Իլհամի վերջին հարցազրույցում ծայրից ծայր հակահայկական, հակահայաստանյան հայտարարություններ էին: Չկար մի տեղ, որ նա պատրաստ լինի ընդառաջ քայլ անելու, ձեռք մեկնելու կամ սեղմելու և այլն:
«Խաղաղության պայմանագիր», «Զանգեզուրի միջանցք», «Հաղորդակցության ուղիների բացում» և այլն. սրանք Ադրբեջանի հակահայկական ծրագրերը քողարկելուն միտված նախաձեռնություններ են: Նրա, իսկ եթե ավելի խորքային վերցնենք՝ Թուրքիայի ղեկավարի նպատակն է այս տարածաշրջանից վերացնել հայ տարրը, հայկական պետականությունը: Սրա վրա հիմնվելով՝ կարող եմ փաստել, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Մեկը խոսում է քեզ վերացնելու, կլանելու մասին, իսկ Հայաստանը՝ «Խաղաղության խաչմերուկի» և այլնի մասին: Այս տարբերությունները պայմանավորող խնդիրներն այնքան արմատական բնույթ ունեն կողմերի համար, որ քիչ հավանական եմ համարում արծարծված խնդիրների լուծման արդյունքում նրանց դիրքորոշումների մերձեցումը:
Կողմերի դիրքորոշումների արմատական տարբերություններն ինձ լավատեսություն չեն ներշնչում ադրբեջանա-արցախյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ, խաղաղ և արդար կարգավորման առնչությամբ: Հայաստանի տարածքի որոշ հատվածների և Արցախի Հանրապետության դեօկուպացիային հնարավոր է հասնել միայն զենքի ուժով: Պատմությունն անառարկելի փաստերով բազմիցս ապացուցել է , որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ: Նա հասկանում է միայն ուժի լեզուն»,-նշում է մեր զրուցակիցը: