Արաբական Միացյալ Էմիրություններում գործարկվել է Etihad Rail ազգային երկաթուղու առաջին մարդատար գնացքը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
Գնացքի երթուղին Աբու Դաբիից մինչև երկրի արևմուտքում գտնվող Ալ Դհաննա շրջանն է:
Ակնկալվում է, որ նոր երկաթուղային ցանցը կնվազեցնի ճանապարհային երթևեկությունը 30-40%-ով:
Etihad Rail նախագիծն ավարտվել է 2023 թվականի փետրվարին: Երկաթուղին ունի 900 կմ երկարություն և միացնում է ԱՄԷ-ի բոլոր շրջանները, չորս ծովային նավահանգիստներ և լոգիստիկ կենտրոններ։