Ծովով Սոչիից Աբխազիա կանոնավոր մարդատար փոխադրումներ են սկսվել կատամարանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է փոխադրումները կազմակերպող «Միասնական տրանսպորտային տնօրենություն» ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Գորդիենկոն:
Նա պատմել Է, որ 70 մարդու համար նախատեսված կատամարանն ամենօրյա աշխատանքն սկսում Է «Սոչի-Գագրա» գծով եւ կատարելու Է մեկ չվերթ՝ առավոտյան մեկնելու Է Աբխազիա, իսկ երեկոյան վերադառնալու Է: Ուղեւորության ժամանակը կազմելու Է մինչեւ 1,5 ժամ:
«Սա ներկայում միակ ծովային հաղորդակցությունն Է: Գիծը պահանջված Է: Այն իրական օժանդակություն Է ավտոփոխադրումներին եւ Էլեկտրագնացքներին, որոնք այժմ Աբխազիա են մեկնում: Այս կատամարանն ունի ապագա, «Ռուսաստան-Աբխազիա» ուղղությամբ զարգացման հեռանկարներ»,-հավելել Է Գորդիենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: