Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը միասին ժամանակ են անցկացնում Լաս Վեգասում, հայտնում է PEOPLE-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

Նրա խոսքով՝ Քիմն ու Օդելը շաբաթ օրը The Cosmopolitan-ում մասնակցել են Մայքլ Ռուբինի Fanatics Super Bowl երեկույթին: «Նրանք Քլոե Քարդաշյանի, Քենդալ Ջենների, Ջասթին Բիբերի, Հեյլի Բիբերի եւ մի քանի այլ ընկերների հետ մեծ խմբով հիանալի ժամանակ են անցկացրել»,-հավելել է աղբյուրը։

Շուտով Քարդաշյանին և Բեքհեմ կրտսերին նկատել են The Wynn-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյանը եւ NFL-ի աստղ Օդել Բեքհեմ կրտսերը ցանկանում են գաղտնի պահել իրենց սիրավեպը՝ ելնելով ֆուտբոլիստի որդու հանդեպ հարգանքից եւ փորձելով խուսափել Քանյե Ուեսթի արձագանքից:

Նրանց սիրավեպի մասին խոսակցություններն առաջին անգամ հայտնվեցին անցյալ տարվա սեպտեմբերին։ «Քիմը ռոմանտիկ հարաբերություններ ունի Օդելի հետ եւ կարծում էր, թե իրեն հաջողվել է դա գաղտնի պահել»,-DailyMail.com-ին ասել էր աղբյուրը,-«Նա այս պահին ուրիշի հետ չի հանդիպում, համենայն դեպս, այդպես գիտեն նրա մտերիմները»: