Փետրվարի 19-ին' ժամը 22:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան և Առաքելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Opel (վարորդ՝ Պ. Ս., ծնված 1966 թ.), Mercedes-Benz (վարորդ՝ Ա. Ա., ծնված 2002 թ.) և կայանած Nissan մակնիշների ավտոմեքենաները:
Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել բենզինի արտահոսք․ վերջինիս վարորդը և ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: