Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, 22-ին՝ լեռնային շրջաններում, 23-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով:

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 23-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ի և 25-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 22-ի գիշերը և առավոտյան, 23-ին սպասվում է անձրև։