«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևանում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում' 12-15մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 30-ի և ապրիլի 4-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։