«Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է մեր հայ ընկերների օրինակով»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Սոչիում Համաշխարհային երիտասարդական փառատոնում:
«Եվ Արևմուտքը հետխորհրդային ժամանակաշրջանի հենց սկզբից սկսել է միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին: Մինչև հիմա նրանք նույնպիսի քաղաքականություն են վարում և դա տեսանելի է թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Անդրկովկասում, հատկապես մեր հայ ընկերների օրինակով, թե՛ նախկին ԽՍՀՄ-ի եվրոպական մասում՝ Ուկրաինա, Մոլդովա»,- ասել է Լավրովը: